Փրկարար ծառայությունը հունիսի 27-ին, ժամը 20.05-ին ահազանգ է ստացել, որ Վանաձոր - Դիլիջան ավտոճանապարհին` Լերմոնտովո գյուղի մոտակայքում, վթար է եղել։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-8 ավտոճանապաիհի Վանաձոր-Դիլիջան հատվածում (15-րդ կմ), «ՎԱԶ – 21011» մակնիշի 22 LO 781 պ/հ (վարորդ` Մ. Դ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել:
Մինչ հրշեջ - փրկարարների կանչի վայր հասնելը` ուղեւոր Մ. Ս.-ն (ծնվ. 1973 թ.) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել Վանաձոր քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ ուղեւոր Ա. Ս.-ն (ծնվ. 1965 թ.) տեղում մահացել է:
Վարորդ Մ. Դ.-ն (ծնվ. 1960թ.) եւ ուղեւոր Կ. Ս.-ն (ծնվ. 1998 թ.) ստացել են թեթեւ մարմնական վնասվածքներ. հրաժարվել են տեղափոխվել հիվանդանոց:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:



























