Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 28-ին, ժամը 08.27-ին ահազանգ է ստացվել , որ Տավուշի մարզի Տավուշ գյուղի գետի մոտ տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ՝ 1973 թ. ծնված Հ. Կ.-ի դին եւ ուղեւոր՝ 1985 թ. ծնված Հ. Կ.-ին, ով տեղափոխել է Բերդ քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները փակել են գազի բալոնի փականը, դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ուղղել են ավտոմեքենան: