Հունիսի 26-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել Արտյոմ Ս.-ին մարմնական վնասվածք պատճառելու մասին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողները պարզել են, որ նա վնասվածքը ստացել է հունիսի 26-ին, Բաղրամյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում, տաքսի ծառայություններից մեկի վարորդ Բաբկեն Ա.-ի հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Վերջինս հրել եւ վայր էր գցել Արտյոմ Ս.-ին: 

Անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունիսի 27-ին, ժամը 13.00-ին վարորդը ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն: 

Կատարվում է հետաքննություն: