WikiLeaks-ի ներկայացուցիչները խոստացել են հաջորդ երկուշաբթի՝ հունիսի 29-ին, նոր տվյալներ գաղտնազերծել ԱՄՆ-ի կողմից Ֆրանսիայի ղեկավարությանը լրտեսելու մասին: Լրագրողներին այս մասին ասել է WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին WikiLeaks-ը տեղեկություն հրապարակեց այն մասին, որ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը 2006-2012 թվականներին գաղտնալսել է Ֆրանսիայի երեք նախագահների՝ Ժակ Շիրակի, Նիկոլա Սարկոզիի եւ Ֆրանսուա Օլանդի հեռախոսները:
Օլանդն անհապաղ Անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց, սակայն Սպիտակ տունը հերքեց լուրը:





























