Տավուշի մարզի Պառավաքար գյուղին հարակից Հախումի ջրամբարում 21-ամյա երիտասարդը խեղդվել է ընտանիքի անդամների աչքի առջեւ: Այս մասին այսօր՝ հունիսի 29-ին, NEWS.am-ի հետ ասաց Վարագավանի գյուղապետ Սամվել Մանուչարյանը:
«Երիտասարդը ընտանիքի անդամների հետ գնացել էր ջրամաբարի մոտ հանգստանալու, հաց ուտելու, մտել է, որ մի քիչ լողա, խորն է եղել ջրամբարը, թե ինչ, չի կարողացել լողալ, ընտանիքի անդամներն էլ չեն կարողացել ուրեւէ օգնություն ցույց տալ: Երիտասարդի դին փրկարարներն են դուրս բերել Սեւանից»,-պատմեց գյուղապետը:
Սամվել Մանուչարյանը նշեց, որ երիտասարդը որեւէ տեղ չէր աշխատում, ամուսնացած չէր, իրենից փոքր քույր ու եղբայր ուներ, հայրն էլ «Հայփոստի» աշխատակից է:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 28-ին, ժամը 15.38-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Պառավաքար գյուղին հարակից Հախումի ջրամբարում, քաղաքացի է ջրահեղձվել:





























