Երեւանի թվով 145 հիմնական դպրոցների շրջանավարտները հաջողությամբ հանձնել են քննությունները՝ ստանալով հիմնական կրթության վկայականներ: Քաղաքապետարանից հայտնում են, որ շրջանավարտներից 125-ը ստացել են  հատուկ նմուշի գերազանցության վկայականներ: 13 միջնակարգ եւ կույրերի հատուկ դպրոցի 447 աշակերտները նույնպես հաջողությամբ հանձնել են քննությունները եւ ստացել վկայականներ:

Վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են պարբերական ստուգայցերը Երեւանի վարչական շրջանների մանկապարտեզներում: 38 մանկապարտեզներում կատարված ստուգայցերի ընթացքում ժամկետանց սնունդ եւ սննդի պահպանման պայմանների խախտման դեպքեր չեն արձանագրվել: