Երեւանի քաղաքապետարանում հերթական խորհրդակցության ժամանակ Առողջապահության վարչությանը եւ համապատասխան բոլոր ստորաբաժանումներին հանձնարարվել է խիստ վերահսկողության տակ պահել արհեստական ջրավազանները՝ արգելելով դրանցում լողալը, ինչպես նաեւ ապահովել դրանց պարբերաբար մաքրման աշխատանքները:

Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ ոռոգման համակարգ ունեցող տարածքներում պատշաճ խնամքի ապահովման նպատակով տվյալ տարածքների ոռոգումը կատարվում է երկհերթ ռեժիմով: Նաեւ նշվել է, որ զուգահեռաբար ընթանում են ճմապատման եւ ծաղկապատման աշխատանքները: Հանձնարարվել է շարունակել մշտական ուշադրության տակ պահել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից տարածքի մաքրության ապահովումն ու կանաչ տարածքների խնամքը: