Քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում են աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտանբերման եւ կանխման ուղղությամբ աշխատանքները: Քաղաքապետարանում խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ իրավախախտման 53 դեպքով կազմվել է վարչական արձանագրություն: Հանձնարարվել է շարունակել աշխատանքները՝ հատուկ հսկողություն սահմանելով ոչ միայն աղբամաններին հարակից տարածքների, այլեւ բնակչության կողմից աղբի կուտակման քրոնիկ վայրեր դարձած այլ հասցեների նկատմամբ:

Մայրաքաղաքի փողոցների, հրապարակների, զբոսայգիների ու պուրակների, ինչպես նաեւ բակային տարածքների արտաքին լուսավորության համակարգում առկա թերությունների վերացման աշխատանքների հետ կապված հանձնարարվել է հատուկ հսկողություն տակ պահել բակային տարածքների, թունելային կառույցների եւ ստորգետնյա անցումների լուսավորության անխափան ապահովումը: