Հունիսի 28-ին՝ ժամը 03:00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ Արտենի գյուղում ավտովթար է տեղի ունեցել, կան տուժածներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ Գյումրի-Արմավիր ճանապարհի 67-րդ կմ հատվածում «Ֆոլքսվագեն Գոլֆ»  մակնիշի ավտոմեքենա է շրջվել, ինչի հետեւանքով 3 անձ տեղափոխվել են հիվանդանոց, որի ճանապարհին նրանցից մեկը մահացել է:

Կատարվում է քննություն: