Հունիսի 28-ին, ժամը 22.30-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ վրաերթի հետեւանքով «ձախ նրբոլոքի կոտրվածքով եւ ոտնաթաթի սալջարդ» վնասվածքով   բուժօգնության է տեղափոխվել 25-ամյա երիտասարդ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մեկնած  օպերատիվ խմբին հայտնել է,  որ նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Գյումրի-Վանաձոր ճանապարհի 5-րդ կմ-ին` Շիրակ գյուղի մոտ, վրաերթի է ենթարկել իրեն եւ դիմել փախուստի:

Կատարվում է քննություն: