Հունիսի 28-ին, ժամը 02.10-ին, Երեւանի Կոմիտասի պողոտայի եւ Վ.  Փափազյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Լեքսուս» եւ «Մերսեդես Բենց»  մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Մերսեդես Բենց»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: