Իսպանիայի գրեթե ողջ տարածքում անբնական շոգեր են, որոշ շրջաններում, այսօր՝ հունիսի 29-ին, ջերմաստիճանը հասել է 44 աստիճանի:

18 իսպանական նահանգներում վտանգի «նարնջագույն» (բարձր) մակարդակ են հայտարարել: «Կարմիր» (ծայրահեղ բարձր) մակարդակ է Կորդոբայում (Իսպանիայի հարավում), որտեղ գյուղական բնակավայրերում ջերմաստիճանը կարող է հասնել 44 աստիճանի: 42 աստիճան ջերմաստիճան է սպասվում Տոլեդոյում եւ Սեվիլյայում:

Բնակիչներին խորհուրդ է տրվում դուրս չգալ տներից ժամւ12-16-ն ընկած ժամանակահատվածում: