Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ 6-7 տարի անհրաժեշտ կլինի բարեփոխումներ անցկացնելու ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին հանրաքվե անցկացնելու համար։
«Մենք աշխատում ենք, որպեսզի տնտեսական, սոցիալական եւ վարչական բարեփոխումներ անցկացնենք։ Այդ գործընթացը կտեւի 6-7 տարի։ Այն բանից հետո, երբ մենք պատրաստ կլինենք, հանրաքվե կանցկացնենք Հյուսիսատլանտյան դաշինք մտնելու կապակցությամբ»,- հայտարարել է Պորոշենկոն Corriere della Sera-ին տված հարցազրույցի ժամանակ, գրում է Gazeta-ն։





























