Հունիսի 27-ին, ժամը 18.20-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ներքին Պտղնի գյուղի տներից մեկից գողություն է կատարվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ մուտք են գործել Ինեսա Ս.-ին պատկանող տուն եւ տարբեր սենյակներից գողացել թանկարժեք սպասքեղեն, 30 շիշ թանկարժեք խմիչք, «ԲՄՎ X6» ավտոմեքենայի 4 անիվ:

Վնասի չափը պարզվում է:

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նշված հանցագործությունը կատարել է 26-ամյա Հայկազ Հ.-ն:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Հայկազ Հ.-ն հունիսի 29-ին, ժամը 19.05-ին, ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին եւ խոստովանել, որ գողությունը կատարել է ինքը:

Գողոնը մասամբ առգրավված է:

Հայկազ Հ.-ն ձերբակալված է:

Քննությունը շարունավում է: