Հունիսի 29-ին, ժամը 17.30-ին, Երեւանի Ադոնցի եւ Ղափանցյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուս եւ «Տրեկ» մակնիշի հեծանիվ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հեծանիվի վարորդը մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել հիվանդանոց:

Կատարվում է քննություն: