Հունիսի 29-ին, ժամը 16.00-ին, Երեւանի Խուդյակովի փողոցի թիվ 124 տան դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-21214», «Ֆորդ Տրանզիտ» եւ «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՎԱԶ-21213»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: