Նավթի համաշխարհային գները կրկին սկսել են նվազել՝ հունական ճգնաժամի ֆոնին: Այս մասին են վկայում գործարքների տվյալները:

Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,35 տոկոսով՝ կազմելով 63,01 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, հաղորդում է Gazeta-ն:

WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1,21 տոկոսով՝ կազմելով 58,75 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: