Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին կոչ է արել Ուկրաինայի Առողջապահության նախարար Ալեքսանդր Քվիթաշվիլին  հրաժարական տալ։ Այս մասին հայտնում է «Գրոմադսկե TV»-ն։ Հեռուստաընկերության տեղեկությունների համաձայն՝ քաղաքական  գործիչն այդ հայտարարությունն արել է Focus on Odesa region դոնորների կոնֆերանսի ժամանակ։

Սահակաշվիլին նշել է, որ առողջապահության նախարարի պաշտոնում պետք է ավելի ագրեսիվ գործել, ինչը Քվիթաշվիլին չի կարող։

«Պետք է ավելի արագ կոտրել առողջապահության նախկին համակարգը եւ նորը մտցնել։ Նոր նախարարը կանի այդ  աշխատանքը, բայց ավելի ագրեսիվ»,-ասել է Սահակաշվիլին։