Գլխի շրջանում հրազենային վնասվածքից մահացած զինծառայողը Երեւանից է՝ 22 տարեկան:

NEWS.am-ի տեղեկություններով՝ նա Զինված ուժերում աշխատում է 2010թ: Նախնական տեղեկություններով՝ զինծառայողը ինքնասպանություն է գործել՝ կրակելով գլխին: Հայտնաբերումից հետո նրան անմիջապես տեղափոխել են զինվորական հոսպիտալ, սակայն ճանապարհին մահացել է: Մեզ հաջողվեց պարզել նաեւ, որ դեպքը եղել է Վարդենիսում:

Ավելի վաղ հայտնել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության փոխանցմամբ, ըստ նախնական տվյալների, հունիսի 30-ին, ժամը 13:00-ի սահմաններում, հյուսիսարեւելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի պահպանության տարածքում հայտնաբերվել է լեյտենանտ Մավրիկ Խաչատուրի Մելիքյանը` գլխի շրջանում ստացած հրազենային գնդակային վնասվածքով:  Զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին Մավրիկ Մելիքյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունն է հայտնում Մավրիկ Խաչատուրի Մելիքյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին: