Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նորից հայտարարել է, որ Հունաստանի համար դռները բաց են մնում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ես ընդգծում եմ, որ Հունաստանի  համար բանակցությունների դռները միշտ բաց են եղել եւ մնում են բաց։ Մենք դա պարտք ենք ե՛ւ մարդկանց, ե՛ւ Եվրոպային»,- հայտարարել է Մերկելը։

Նա զգուշացրել է, որ հույների համար շատ բարդ ժամանակներ են։

«ԵՄ մյուս երկրներին Հունաստանի որոշումից աղետ չի սպառնում։ Այսօրվա վիճակը մեզ համար մարտահրավեր է, սակայն դա տառապանք է դառնալու Հունաստանի քաղաքացիների համար»,- հայտարարել է Մերկելը։