Հունիսի 30-ին, ժամը 13.30-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Յան Ռայնիսի փողոցի թիվ 15 շենքի դիմաց բախվել է «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «Ֆոլքսվագեն»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: