Հունիսի 30-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում վրաերթի է ենթարկել 8-ամյա տղային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: