Հունիսի 29-ին, ժամը 23.10-ին, Արմինե Ա.-ն ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը իր աշխատասենյակից գողացել են դրամապանակ, որում եղել է 100.000 դրամ եւ բանկային երկու քարտ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը ժամը 15.00-ի սահմաններում կատարել է 34-ամյա Հասմիկ Ս.-ն, ով հրավիրվել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Գողոնը հայտնաբերված է:

Քննությունը շարունակվում է: