Իստ-Ռուտերֆորդում ընկերական հանդիպում են անցկացրել ֆուտբոլի ԱՄՆ-ի եւ Բրազիլիայի ազգային հավաքականները: Աշխարհի հնգակի չեմպիոնները, որոնք խաղադաշտ են դուրս եկել ոչ հիմնական կազմով, հաղթել են 2:0 հաշվով: Բրազիլացիների նոր գլխավոր մարզիչ Մանու Մենեզեշը թիմ էր հրավիրել Հարավային Աֆրիկայում հանդես եկած միայն չորս ֆուտբոլիստների` Դանի Ալվեշին, Տիագու Սիլվային, Ռամիրեսին եւ Ռոբինյոյին:

29-րդ րոպեին Անդրե Սանտոսի փոխանցումից հետո 18-ամյա Նեյմարը գլխի հարվածով բացել է հաշիվը: Առաջին խաղակեսի վերջին րոպեին 20-ամյա Պատոն հաշիվը դարձրել է 2:0: