1996 թ. ապրիլի 22-ին ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում էր ստացվել 56-ամյա Բորիս Պ.-ի ավտոմեքենայից կատարված գողության մասին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հունիսի 30-ին պարզվել է, որ նշված օրը Վանաձորի Չերկասի փողոցի թիվ 2 շենքի բակում կայանված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի 40.000 դրամ արժողությամբ դիմահար ապակին գողացել է 37-ամյա Բախշի Կ.-ն:
Նախաքննությունը շարունակվում է:



























