Հուլիսի 2-ին, ժամը 01.10-ի սահմաններում, Նալբանդյան-Ջանֆիդա ճանապարհի 3-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով 7-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: