Եգիպտոսի բանակը ավիահարվածներ է հասցրել Սինայի թերակղզում իսլամիստների դիրքերին՝ սպանելով 23 զինյալ։ Այս մասին հայտարարել է Եգիպտոսի անվտանգության ծառայությունը։

Ինչպես գրում է Reuters-ը, ավիահարվածներն իրականացվել են Եգիպտոսի բանակի պատասխան գործողությունների շրջանակներում։ ԻՊ-ը Շեյխ Զուվեյդ եւ Ռաֆահ քաղաքներում հարձակումներ էր գործել ոստիկանական տեղամասերի վրա՝ սպանելով եգիպտական բանակի 30 սպաների, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Չորեքշաբթի եգիպտական ուժային կառույցների հատուկ գործողությունների արդյունքում չեզոքացվել էր 100 ահաբեկիչ։