Հունաստանը առաջիկա հանրաքվեից հետո միասնական կմնա։ Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը։ Նա հերքում է այն մտահոգությունները, թե երկիրը հանրաքվեից հետո կարող է բաժանվել 2 ճամբարի, փոխանցում է AFP-ն։

«Հանրաքվեի հաջորդ օրը մենք միասնական կլինենք ժամանակավոր դժվարությունները հաղթահարելու  համար»,- հայտարարել է Ցիպրասը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հիշեցնենք, որ Եվրոխումբը որոշել է չվերականգնել Հունաստանի հետ բանակցությունները, մինչեւ հայտնի կդառնան հանրաքվեի արդյունքները։