Ապրիլի 2-ին մեկ այլ քաղաքացի նույն բաժնում հաղորդում է տվել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ, մուտքի դռան կողային ապակին կոտրելով, Ստեփանավանի Ռուսթավելու փողոցում գտնվող նոտարական գրասենյակից գողացել են 80.000 դրամ, դանակ եւ երկու կոնյակ` պատճառելով ընդհանուր 100.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նշված հանցագործությունը նույնպես հեղինակել է Պավել Ջ.-ն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն: