Հուլիսի 3-ին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզադահլիճների վերանորոգման աշխատանքների ընթացքի եւ դրանք վերջնական տեսքի բերելու ժամկետների, անհրաժեշտ մարզագույքի ապահովման, օտարերկրյա պատվիրակությունների եւ պատվավոր հյուրերի ժամանման, տրանսպորտային միջոցների ապահովման, Համահայկական ամառային 6-րդ խաղերի բացման եւ ջահի վառման հանդիսավոր արարողության, սպորտային մրցումների կազմակերպման եւ բազմաթիվ այլ հարցեր:

Համահայկական ամառային 6-րդ խաղերի կազմակերպման եւ անցկացման հարցերով զբաղվող հանձնաժողովների պատասխանատուները զեկուցել են կատարվող աշխատանքների մասին, ինչպես նաեւ մատնանշել առկա խնդիրները:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը հանձնարարականներ է տվել ձեւավորված հանձնաժողովների պատասխանատուներին՝ եղած խնդիրները սեղմ ժամկետներում լուծելու եւ հետագա աշխատանքները կազմակերպելու համար: