Հարավկորեական Yonhap գործակալությունը հայտնում է, որ մեկ ամիս առաջ բիոքիմիական զենքի մշակմամբ զբաղվող հյուսիսկորեացի փորձագետը փախել է Ֆինլանդիա՝ իր հետ տանելով մարդկանց վրա իրականացվող փորձարկումների տվյալները:

Գիտնականի մասին հայտնի է միայն այն, որ նա 47 տարեկան է, իսկ նրա ազգանունն է Լի: Նա աշխատել է Կանգե քաղաքի միկրոբիոլոգիական հետազոտությունների կենտրոնում: Տղամարդը երկիրը լքել էր հունիսի 6-ին եւ մեկնել Ֆինլանդիա Ֆիլիպինների տարածքով: Այս մասին հայտնել է Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների պաշտպանության մի կազմակերպության աղբյուրը, գրում է Gazeta-ն:

Լին իր հետ վերցրել է մարդկանց վրա իրականացրած փորձերի մասին 15 Գբայթ ծավալով նյութեր: Ինչպես գրում է  Yonhap-ը, ակնկալվում է, որ մեկ ամսվա ընթացքում նա ելույթ կունենա Եվրախորհրդարանում: