Կրասնոդարի երկրամասում ՄիԳ-29 ինքնաթիռի կործանումից հետո Ռուսաստանում դադարեցվել են ՄիԳ-29 կործանիչների թռիչքները: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» -ն՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ-ին:
Թռիչքները դադարեցվել են մինչեւ ՄիԳ-29-ի կործանման պատճառները պարզվելը:
Ավելի վաղ հաղորվում էր, որ ուսումնական թռիչք իրականացնող ՄիԳ-29 ինքնաթիռը վայր է ընկել Կուշեւսկայայի շրջանում: Նախնական տեղեկությունների համաձայն՝ օդաչուն կատապուլտվել է:





























