Հուլիսի 2-ին, ժամը 02.30-ին, Աշտարակի խճուղում «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԲՄՎ-X5» մակնիշի ավտոմեքենայի եւ կողաշրջվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Տոյոտա Պրադո»-ի 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանցից մեկը` 23-ամյա Արթուր Պալատջյանը, գիտակցության չգալով, մահացել է:

Նույն օրը բուժօգնության են դիմել նաեւ «Տոյոտա-Պրադո»-ի վարորդը եւ ուղեւորըը:

Կատարվում է քննություն: