Հուլիսի 2-ին, ժամը 12.50-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ներքին Շենգավիթի 13-րդ փողոցի տներից մեկի տանիքում ոմն Ռուբեն կանեփ է աճեցնում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը, 58-ամյա Ռուբեն Կ.-ի մասնակցությամբ կատարված զննությամբ, տանիքից հայտնաբերել է 3 կաթսա՝ կանեփանման 72 թփերով:

Ըստ Ռուբեն Կ.-ի հայտարարության` դրանք կանեփի թփեր են, պատկանում են իրեն, խնամում է անձնական օգտագործման համար:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Նույն օրը Ռուբեն Կ.-ն բերման է ենթարկվել:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: