Հուլիսի 2-ին մի հիմնարկության տնօրենից ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ գործարանի տարածքում անհայտ անձինք կան:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները բերման են ենթարկել 62-ամյա Սուրեն Ղ.-ին եւ 50-ամյա Բաղշիկ Գ.-ին:

Սուրեն Ղ.-ն տվել է խոստովանական բացատրություն, որ ընկերության տարածք մուտք են գործել գողություն կատարելու նպատակով:

Կատարվում է հետաքննություն: