Վրաստանում ոստիկանները ոստիկանական տեղամասում բռնություն են կիրառել ձերբակալված 2 հայի նկատմամբ:

Ձերբակալվածներից մեկին հաջողվել է կատարվածը նկարահանել իր ժամացույցին կցված տեսախցիկով: Այս մասին հայտնում է «Ռուսթավի 2»-ը:

Ոստիկանները հարձակվել են Ֆիլիպ Բաբայանի եւ Արթուր Հովհաննիսյանի վրա գիշերային ակումբում, որտեղ հայերից մեկը վիճել էր բարձրաստիճան մի ոստիկանական պաշտոնյայի  հետ: Մեկ ժամ շարունակ նրանց նկատմամբ բարոյական եւ ֆիզիկական խոշտանգումներ են իրականացվել:

Նրանք այս պահին ձերբակալված են եւ սպասում են դատին: Նրանց ընտանիքները պահանջում են պարզել ոստիկանների ինքնությունը եւ պատժել նրանց:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ