Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը հայտարարել է, որ Հունաստանի նկատմամբ Եվրամիության  վարած քաղաքականությունը ահաբեկչություն է։ Այս մասին նա ասել է El Mundo թերթին տված հարցազրույցի ժամանակ։

«Այն, ինչ նրանք անում են Հունաստանի նկատմամբ, պարզ բառով կոչվում է ահաբեկչություն։ Ինչու՞ են նրանք ստիպել փակել բանկերը։ Որպեսզի վախեցնեն մարդկանց»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ հանրաքվեի ցանկացած արդյունքի դեպքում շատ  բարդ է լինելու համաձայնության գալ, քանի որ դա երկու կողմի համար էլ շատ թանկ է արժենալու, փոխանցում է Gazeta-ն։

Վարուֆակիսը նաեւ հայտարարել է, որ ինքը ձեռքը կկտրի, բայց հունական պարտքի վերակազմավորման համաձայնագիրը չի ստորագրի։