Հուլիսի 3-ին ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, 15-ամյա Արթուր Ս.-ն վարելով հորը պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան՝ ժամը 21-ի սահմաններում՝ Միկրոշրջան թաղամասից Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 37-ամյա Լիանա Կ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քնություն: