Ֆրանսիայի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ Լորան Բլանի ղեկավարությամբ Օսլոյում ընկերական հանդիպում անցկացրեց Նորվեգիայի թիմի հետ եւ պարտվեց 1:2 հաշվով: Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան Լորան Բլանի առաջարկով մեկ խաղով որակազրկել էր Հարավային Աֆրիկայում հանդես եկած բոլոր ֆուտբոլիստներին եւ նորվեգացիների դեմ խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի նոր կազմը: Հաշիվը բացեցին հյուրերը: 48-րդ րոպեին աչքի ընկավ Հատեմ Բեն Արֆան, սակայն Էրիկ Հուսեկլեպի դուբլի շնորհիվ նորվեգացիները հաղթանակ տարան: