Իտալացի հայտնի մարզիչ Ֆաբիո Կապելլոն, ով գլխավորում է Անգլիայի հավաքականը, հայտարարել է, թե Դեվիդ Բեքհեմն իրեն այլեւս պետք չէ:

Ինչպես հաղորդում է «Չեմպիոնատ.ru»-ն, վկայակոչելով FIFA-ի պաշտոնական կայքը, Կապելլոն բազում ծրագրեր ունի, բայց համաշխարհային ֆուտբոլի աստղը չկա այդ ծրագրերում: «Կարծում եմ, Դեվիդը գիտի, որ ապագա չունի ազգային թիմում, քանի որ այժմ հասել է փոփոխությունների ժամանակը: Ինձ հարկավոր է փոխել ամեն ինչ: Ինձ նոր խաղացողներ են պետք: Ես ուզում էի խոսել նրա հետ այդ հաշվով, բայց բան դուրս չեկավ: Թեեւ ես շուտով կխոսեմ նրա հետ»,- ասել է Կապելլոն՝ հեգնական հավելելով. «Երբ Բեքհեմը լավ վիճակում կլինի, կարելի է «Ուեմբլիում» խաղ կազմակերպել, որ  հրաժեշտ տա երկրպագուներին»: