Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականը աշխարհի չեմպիոնի կարգավիճակում առաջին հանդիպումն անցկացրեց: Մեխիկոյում մեքսիկացիների հետ խաղում Իսպանիան արդեն 12-րդ րոպեին հայտնվեց հետապնդողի դերում: Խավյեր Էրնանդեսը բացեց հաշիվը: Իսպանիան խուսափեց պարտությունից վերջին րոպեին Դավիդ Սիլվայի խփած գնդակի շնորհիվ: