Ֆուտբոլի աշխարհի փոխչեմպիոն Հոլանդիայի հավաքականը Դոնեցկի «Դոնբաս Արենայում» չկարողացավ ընկերական խաղում առավելության հասնել ուկրաինացիների նկատմամբ: Մրցակիցներն աչքի ընկան երկու րոպեի ընթացքում: Նախ`հոլանդացիներն օգտվեցին դաշտի տերերի պաշտպանության սխալից. 73-րդ րոպեին Լենս դարձավ գոլի հեղինակ, ապա Ալիեւը փայլուն իրացրեց տուգանայինը: Հոլանդացիները հանդես էին գալիս պահեստային կազմով: