Անգլիայի հավաքականը Ֆաբիո Կապելոյի գլխավորությամբ «Ուեմբլի» ստադիոնում ընդունեց հունգարացիներին եւ ծանրագույն խաղում հաղթանակ տարավ: Առաջին խաղակեսում անգլիացիները իներտ խաղի համար արժանացան 70 հազար ֆուտբոլասերների սուլոցներին: 64-րդ րոպեին Հունգարիայի հավաքականը, անգլիացիների խաղացող Ջագելկայի ինքնագոլի շնորհիվ, առաջ անցավ հաշվի մեջ: Եվ միայն Ջերարդի անհատական ջանքերի շնորհիվ, Անգլիան խուսափեց խայտառակությունից:
0:1 – Ջագելկա (62, ինքնագոլ), 1:1 – Ջերարդ (69), 2:1 – Ջերարդ (73).
Անգլիա. Ջո Հարթ, Ջոնսոն, Թերրի (Մ. Դոուսոն, 46), Ջագելկա, Է. Քոուլ (Գիբս, 46), Լեմպարդ (Զամորա, 46), Բերրի, Ջերարդ (Ուլիշեր, 83), Ուոլկոտ (Է. Յանգ, 46), Ռունի (Միլներ, 67), Ջոնսոն:



























