Գերմանիայի Մյունխեն քաղաքում ԼԳՏԲ լուսացույցներ են հայտնվել հետիոտնի համար, որտեղ ձեռք-ձեռքի են տված ոչ միյն հետերոսեքսուալ զույգերը, այլեւ գեյերն ու լեսբուհիները:

Pink News-ի փոխանցմամբ, քաղաքային խորհուրդը որոշել է հուլիսի 11-ին կայանալիք «հպարտության շքերթի» նախաշեմին հետիոտնային լուսացույցները նորացնել:

Լուսացույցների տեղադրման նախաձեռնողը եղել է Գերմանական կանաչների միությունը, իսկ դրան դեմ է հանդես եկել Քրիստոնեա-սոցիալական  միությունը: Նորարարությունը քաղաքի վրա 10 հազար եվրո է արժեցել, հաղորդում է Lenta-ն:

Նշվում է, որ ավանդական լուսացույցներին կարելի է վերադառնալ երբ հարմար լինի, որովհետեւ դրա համար պետք է միայն փոխարինել հատուկ ապակիները, որտեղ նույնասեռական զույգեր են պատկերված: