Հասարակության մեջ առկա բացասական երեւույթները բանակում մի քանի հարյուր անգամ պակաս են: Այս մասին այսօր` հուլիսի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը, որն այցելել էր Հանրապետական կենտրոնական հավաքակայան` ծանոթանալու ամառային զորակոչի գործընթացին և զորակոչի շրջանակներում իրականացվող աշխատանքներին:
«Բանակում քրեածին տարրերով հանցագործության թիվը նախորդ տարիների համեմատ նվազել է, եւ դրա ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են եւ վստահաբար շարունակվելու են»,- ասաց ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալը:
Նրա խոսքով` բանակում տեղի ունեցող ցանկացած ինքնասպանություն կամ դրա փորձ, ուսումնասիրվում է եւ պատճառները պարզվում են: Մովսես Հակոբյանը վստահեցրեց, որ եթե դեպքը կապ ունի զինվորական ծառայության հետ, ապա համապատասխան աշխատանքներ են տարվում` դրանք վերցնելու ուղղությամբ:





























