Իտալացի Ալեքս Բելլինին որոշել է մեկ տարի ապրել այսբերգի վրա՝ Գրենլանդիայի ափերից ոչ հեռու։ Նախագիծը կոչվում է «Դրեյֆում»։ Հալվող այսբերգի վրա իտալացին բնակություն կհաստատի 2016թ. նոյեմբերին։

«Ես հավատում եմ, որ այս նախագիծն ավելի է, քան արկած կամ ճանապարհորդություն։ Մենք ցանկանում ենք հիշեցնել, որ մարդը պետք է վերադառնա բնության հետ սերտ հարաբերությունների իր բնական վիճակին»,- ասել է նա, փոխանցում է RT-ը։

Նշենք, որ սա Բելլինիի առաջին էքստրեմալ փորձը չէ։ Նա վազելով կտրել է 23 հազար կմ, մակույկով թիավարել 35 հազար կմ եւ մարդկանցից հեռու ավելի քան կես տարի ապրել մեկուսի կյանքով։