81-ամյա կնոջը Բելգիայում ընդգրկել են «սեւ ցուցակում», որոնց պաշտոնապես արգելվում է վիճակախաղի տոմս գնել խաղամոլության (լուդոմանիա) պատճառով։ Այս մասին տեղեկացնում է La Premiere-ը։
Նման խնդրանքով Բելգիայի ազարտ խաղերի հանձնաժողով է դիմել կնոջ որդին։
Նշենք, որ 2011թ. հունվարից Բելգիայում ուժի մեջ է մտել օրենքը, որի համաձայն, ընտանիքի անդամի կամ բժշկի միջնորդությամբ խաղամոլին կարող են արգելել այցելել դրամախաղերի անցկացման վայրեր կամ առհասարակ գնել վիճակահանության տոմսեր, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։




























