Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը մեկնաբանել է Հունաստանի եւ վվրոգոտու առաջնորդների միջեւ ֆինանսական օգնության շուրջ համաձայնության գալու փաստը, հաղորդում է ANA-MPA գործակալությունը։

Նրա խոսքով՝ համաձայնության գալը շատ բարդ է եղել։ «Մենք կարողացանք խուսափել պետական ակտիվները արտասահման փոխանցելուց եւ երկիրը  ֆինանսապես շնչահեղձ անելուց»,-ասել է նա։

Ցիպրասը նշել է, որ Հունաստանը կարողացել է հասնել պարտքի վերակազմավորմանը, եւ Աթենքը միջնաժամկետ ֆինանսավորում կստանա։ «Մենք կարողացանք խուսափել եվրոգոտուց դուրս գալուց»,- ասել է նա, գրում է Gazeta-ն։

Հիշեցնենք, որ 17 ժամ տեւած գագաթնաժողովի արդյունքում եվրոգոտու առաջնորդները Հունաստանի հետ համաձայնության էին եկել ֆինանսական օգնության 3-րդ կետի շուրջ։