Հունական ակտիվների ֆոնդի չափը, որի միջոցները ուղղվելու են պետական պարտքի կրճատմանը եւ բանկերի վերակապիտալիզացիային, կկազմի 50 մլրդ եվրո։ Այս մասին գագաթնաժողովի ավարտին հայտարարել է Եվրախմբի ղեկավար Յերուն Դեյսելբլումը, գրում է  The Guardian-ը։

Ավելի վաղ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ հունական պարտքի մարման համար հատուկ ֆոնդ է ստեղծվելու, փոխանցում է Gazeta-ն։