Հարավային Ամերիկա այցելության ընթացքում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը լրագրողներին ասել է, որ Բոլիվիա կատարած իր այցի ժամանակ կոկայի տերեւներ չի ծամել:
Պոնտիֆիկի այցի նախաշեմին Բոլիվիայի իշխանությունների ներկայացուցիչները պնդում էին, որ Հռոմի Պապին կոկայի տերեւներով թեյ են առաջարկել, իսկ վերջինս, իբր, ցանկացել է ծամել տերեւները::
Հռոմի Պապը հայտարարել է, որ Բոլիվիայի լեռնային տարածքում օրգանիզմի վրա օդի նոսրության ազդեցությունից խուսափելու համար ինքը մատե թեյ է խմել, որը տոնուսը բարձրացնող էֆեկտ ունի: Այս ըմպելիքը շատ հայտնի է պոնտիֆիկի հայրենի Արգենտինայում:
Բոլիվիայում կոկայի տերեւների աճեցումը կրոնական եւ բժշկական նպատակներով, թույլատրված է եւ լիցենզավորվում է: Ընդ որում, ՄԱԿ-ը մշտապես քննադատում է այդ երկրի իշխանություններին՝ այդ բույսի աճեցումն օրինականացնելու համար:




























